2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերը կարևոր իրադարձություն կլինեն ոչ միայն Հայաստանի հավաքականի, այլև ամբողջ աշխարհի հայ սփյուռքի համար։ Այս տարի Օլիմպիական խաղերին կմասնակցեն 11 մարզիկ և 2 մարզիչ՝ հայկական ծագում ունեցող, ներկայացնելով տարբեր երկրներ։
Հայկական ծագում ունեցող մարզիկներ
Արամ Վարդանյան (Ուզբեկստան) - հունահռոմեական ըմբշամարտ (77 կգ)
Արամ Վարդանյանը Ուզբեկստանը կներկայացնի հունահռոմեական ըմբշամարտում մինչև 77 կգ քաշային կարգում։ Նա ՄՄԱ մարտիկ Էդուարդ Վարդանյանի զարմիկն է։
Հայկ Մնացականյան (Բուլղարիա) - հունահռոմեական ըմբշամարտ (77 կգ)
Հայկ Մնացականյանը, որը հանդես է գալիս Բուլղարիայի համար, նույնպես կմասնակցի հունահռոմեական ըմբշամարտի մրցումներին նույն քաշային կարգում։ Հայկը ծագումով Ախալքալակից, Վրաստան։ Նշենք, որ այս քաշում հանդես կգա նաև Մալխաս Ամոյանը, որը ներկայացնում է Հայաստանը։ Այսպիսով, տեսականորեն հայերը կարող են զբաղեցնել երեք մրցանակային տեղեր հունահռոմեական ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում։
Նիկոլայ Տերտերյան (Դանիա) - բռնցքամարտ (71 կգ)
Բռնցքամարտում մինչև 71 կգ քաշային կարգում Դանիան կներկայացնի Նիկոլայ Տերտերյանը։ Նա շատ տաղանդավոր և երիտասարդ բռնցքամարտիկ է, համարվում է սիրողական բռնցքամարտի բարձրացող աստղ։ Օլիմպիական խաղերից առաջ նա հաղթել է 2023 թվականի Եվրոպական խաղերը, որտեղ էլ նվաճել է քվոտա։
Գոռ Մինասյան (Բահրեյն) - ծանրամարտ (+102 կգ)
Գոռ Մինասյանը, որը Բահրեյնը կներկայացնի ծանրամարտում 102 կգ-ից ավելի քաշային կարգում, իր քաշային կարգի ուժեղագույն մարզիկներից մեկն է։ Նա նախկինում հանդես է եկել Հայաստանի համար, սակայն որակավորման կանոնների փոփոխությունից հետո մեկ քաշային կարգում մեկ երկրից կարող է հանդես գալ միայն մեկ մարզիկ։ Ուստի որոշվեց Հայաստանի կազմում թողնել ավելի երիտասարդ Վարազդատ Լալայանին և Սիմոն Մարտիրոսյանին, իսկ Գոռը սկսեց հանդես գալ Բահրեյնի համար։ Փարիզում Մինասյանը և Լալայանը կպայքարեն մեդալների համար Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեի դեմ։
Ալեն Աբրահամյան (Ուրուգվայ) - ձյուդո (81 կգ)
Ալեն Աբրահամյանը Ուրուգվայը կներկայացնի ձյուդոյում մինչև 81 կգ քաշային կարգում։ 36-ամյա փորձառու ձյուդոիստի համար սա երկրորդ Օլիմպիական խաղերն են։
Արամ Գրիգորյան (ԱՄԷ) - ձյուդո (90 կգ)
Արամ Գրիգորյանը, որը ներկայացնում է Արաբական Միացյալ Էմիրությունները, հանդես կգա ձյուդոյում մինչև 90 կգ քաշային կարգում։ Սպորտային քաղաքացիությունը փոխել է 2022 թվականին։ Նախկինում հանդես էր գալիս Ռուսաստանի համար։ Նա նաև 2019 թվականի սամբոյի աշխարհի չեմպիոնն է։
Էդուարդ Տրիպել (Գերմանիա) - ձյուդո (90 կգ)
Էդուարդ Տրիպելը, որի հայկական արմատները հոր կողմից են, Գերմանիան կներկայացնի ձյուդոյի 90 կգ քաշային կարգում։ Նա 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։
Ալինա Հովհաննիսյան (Գերմանիա) - գեղարվեստական մարմնամարզություն
Ալինա Հովհաննիսյանը, որը Գերմանիան կներկայացնի գեղարվեստական մարմնամարզությունում։ 20-ամյա հայուհին հանդես կգա թիմային ծրագրում։
Մարսելա Արունյան (Բրազիլիա) - հանդբոլ
Մարիանա Սահակյան (Լիբանան) - սեղանի թենիս
Հեդլի Խուսիկյան (ԱՄՆ) - սուսերամարտ
Հայկական ծագում ունեցող մարզիչներ
Ադամ Կրիկորյան (ԱՄՆ) - ԱՄՆ կանանց ջրագնդակի հավաքականի գլխավոր մարզիչ
Ադամ Կրիկորյանը, որը գլխավորում է ԱՄՆ կանանց ջրագնդակի հավաքականը, իր թիմին արդեն բազմաթիվ հաղթանակների է հասցրել միջազգային մրցաշարերում։
Բրայան Գուրժյան (Ավստրալիա) - Ավստրալիայի տղամարդկանց բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ
Բրայան Գուրժյանը, որը գլխավորում է Ավստրալիայի տղամարդկանց բասկետբոլի հավաքականը, իր մարզաձևի ամենահարգված մարզիչներից մեկն է։ Բրայան Գուրժյանի գլխավորությամբ Ավստրալիայի հավաքականը 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր դարձավ։
Հայաստանի հավաքականի կազմում Փարիզում հանդես կգան 15 մարզիկ։
Արթուր Ալեքսանյան (հ/ռ ըմբշամարտ).
Մալխաս Ամոյան (հ/ռ ըմբշամարտ).
Սլավիկ Գալստյան (հ/ռ ըմբշամարտ).
Արսեն Հարությունյան (ազատ ըմբշամարտ).
Վազգեն Թևանյան (ազատ ըմբշամարտ).
Դավիթ Չալոյան (բռնցքամարտ).
Անդրանիկ Կարապետյան (ծանրամարտ).
Գարիկ Կարապետյան (ծանրամարտ).
Վարազդատ Լալայան (ծանրամարտ).
Արթուր Դավթյան (մարմնամարզություն).
Վահագն Դավթյան (մարմնամարզություն).
Երվանդ Մկրտչյան (թեթև աթլետիկա).
Արթուր Բարսեղյան (լող).
Վարսենիկ Մանուչարյան (լող).
Էլմիրա Կարապետյան (կրակոց).