Իրաքցի ձյուդոիստ Սաջադ Գանիմ Սեհենը, ով պետք է մասնակցեր Փարիզի Օլիմպիական խաղերին, դոպինգի ստուգման արդյունքում հայտնաբերվել է անաբոլիկ ստերոիդներ և հեռացվել է մրցումներից: Նա պետք է առաջին պայքարում հանդիպեր Ուզբեկստանի Շարոֆիդդին Բալտաբաևի հետ։ Սա 2024 թվականի Օլիմպիադայի դոպինգի առաջին դեպքն է։
Սաջադ Սեհենը պետք է մասնակցեր 81 կգ քաշային կարգում երեքշաբթի օրը: Սակայն, նա ժամանակավորապես հեռացվել է։ Այժմ նրա մրցակից Բալտաբաևը ուղղակիորեն կանցնի մրցումների հաջորդ փուլ՝ առանց մենամարտի։
Սաջադ Սեհենը ունի հնարավորութուն բողոքարկել իր ժամանակավոր հեռացումը Սպորտային արբիտրաժային դատարանում (CAS):