Հուլիսի 19-ին շվեյցարական Նյոնում տեղի ունեցավ 2024/25 մրցաշրջանի Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը: Հայտնի դարձան հայկական ակումբների բոլոր մրցակիցները եվրոգավաթներում:
Վիճակահանության արդյունքները հայկական ակումբների համար.
«Փյունիկ», Չեմպիոնների Լիգա:
Եթե Չեմպիոնների Լիգայի առաջին փուլում Փյունիկը պարտվի, ապա նա կանցնի Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ փուլ:
1-ին փուլ: Դինամո Մինսկ (Բելառուս):
2-րդ փուլ (անցնելու դեպքում): Լուդոգորեց (Բուլղարիա) - Դինամո Բաթումի (Վրաստան) զույգի հաղթողը:
Կոնֆերենցիաների Լիգայի 2-րդ փուլ (պարտվելու դեպքում Մինսկի Դինամոյին): Սլովան (Սլովակիա) - Ստրուգա (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի պարտվողը:
«Նոա», Կոնֆերենցիաների Լիգա:
1-ին փուլ: Շկենդիա (Հյուսիսային Մակեդոնիա):
2-րդ փուլ: Սլիմա Վանդերերս (Մալթա):
«Ուրարտու», Կոնֆերենցիաների Լիգա:
1-ին փուլ: Տալինա Կալև (Էստոնիա):
2-րդ փուլ: Բանիկ Օստրավա (Չեխիա):
«Արարատ-Արմենիա», Կոնֆերենցիաների Լիգա:
«Արարատ-Արմենիա» որպես Հայաստանի գավաթակիր կսկսի երկրորդ փուլից:
2-րդ փուլ: Զիմբրու (Մոլդովա):
Կոնֆերենցիաների Լիգայի 2024/25 երկրորդ փուլի վիճակահանության ամբողջական արդյունքները: