Ալբանիայի ըմբշամարտի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է այն մասնակիցների կազմը, ովքեր կմեկնեն Փարիզի ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերին: Ընդամենը երեք մարզիկ է ներկայացնելու Ալբանիան, և նրանք բոլորն էլ նախկինում հանդես են եկել Ռուսաստանի դրոշի ներքո: Սակայն նրանք որոշել են փոխել մարզական քաղաքացիությունը, որպեսզի հնարավորություն ստանան հանդես գալ միջազգային ասպարեզում։ Այժմ նրանք օլիմպիական թիմի անդամներ են և պատրաստվում են մասնակցել ամենահեղինակավոր մրցաշարին:
57կգ - Զելիմխան Աբակարով, աշխարհի չեմպիոն և Եվրոպայի փոխչեմպիոն
65կգ - Իսլամ Դուդաև, Եվրոպայի չեմպիոն
74կգ - Չերմեն Վալիև, Մ23 աշխարհի և Եվրոպայի չեմպիոն
Երեքն էլ Փարիզում մեդալ նվաճելու մեծ շանսեր ունեն, մեծ փորձ ունեն ։ Իսկ թե ով ինչպես ցույց կտա իր ունակությունները, կտեսնենք Շատ շուտով Փարիզյան գորգերի վրա ։