Շարունակում ենք դիտարկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի բոլոր քաշային կարգերը: Նախորդ անգամ քննարկել ենք մինչև 60 կգ քաշային ըմբիշներին, իսկ այժմ կանդրադառնանք մինչև 67 կգ քաշային ըմբիշներին:
Այս քաշային կարգում առանձնանում են մի քանի հետաքրքիր և ուժեղ մարզիկներ, բայց մենք առանձնացրել ենք երեք գլխավոր ֆավորիտներին, որոնք, մեր կարծիքով, Փարիզի Օլիմպիական խաղերում հաղթելու ամենամեծ շանսերն ունեն:
Հայերից տվյալ քաշային կարգում Օլիմպիական խաղերին հանդես կգա Սլավիկ Գալստյանը։
Լուիս Օրտա Սանչեսը (Կուբա) իր քաշային կարգի ամենաուժեղ և տաղանդավոր ըմբիշներից մեկն է: Նա աշխարհի ներկայիս չեմպիոնն է մինչև 67 կգ քաշային կարգում և ներկայիս օլիմպիական չեմպիոնը մինչև 60 կգ քաշային կարգում: Անցյալ տարվա աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո նա ցույց տվեց, որ հեշտությամբ է հաղթահարում նոր քաշային կարգում և պատրաստ է ոսկե մեդալ նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերում: Վերջերս Բուդապեշտում կայացած մրցաշարում նրա հաղթանակը ևս մեկ անգամ հաստատեց նրա ֆավորիտի կարգավիճակը:
Հասրաթ Ջաֆարով (Ադրբեջան) - ադրբեջանցի երիտասարդ և տաղանդավոր ըմբիշն ընդամենը 22 տարեկան է: Նա իր քաշային կարգի ուժեղագույն ներկայացուցիչներից է և համարվում է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի ֆավորիտներից մեկը: Անցած տարի Հասրաթն աշխարհի առաջնությունում դարձել էր փոխչեմպիոն ՝ եզրափակչում զիջելով Լուիս Սանչեսին (Կուբա): Նա նաև Եվրոպայի գործող չեմպիոն է ։
Մոհամմադ Ռեզա ԳԵՐԱԵԻ (Իրան) - Նա մինչև 67 կգ քաշային կարգում գործող օլիմպիական չեմպիոն է և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Վերջին տարիներին 27-ամյա իրանցին այնքան վառ արդյունքներ չի գրանցել, որքան 2021 թվականի Օլիմպիական խաղերից առաջ: Տոկիոյում և աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո Գերաեին չհաջողվեց նույն մակարդակի հաղթանակների հասնել, բայց նա կարողացավ դուրս գալ Փարիզի Օլիմպիական խաղեր: Նրա Անկայուն արդյունքները չի ազդում իր քաշային կարգի ուժեղագույն ըմբիշներից մեկի լինելուն, և նա, անշուշտ, լուրջ մրցակից կլինի օլիմպիական խաղերում:
Մինչև 67 կգ քաշային կարգի ըմբիշների ցանկը:
Լուիս Օրտա (Կուբա) - Տոկիոյի օլիմպիական չեմպիոն 60 կգ քաշային կարգում, աշխարհի և Համաամերիկյան առաջնության չեմպիոն:
Հասրաթ Ջաֆարով (Ադրբեջան)-աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն:
Մոհամմադ Ռեզա Գերաի (Իրան) - Տոկիոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Մատե ՆԵՄԵՍ (Սերբիա) - աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Սլավիկ Գալստյանը (Հայաստան) ՝ Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր
Նեստոր ԱԼՄԱՆՍԱ (Չիլի)
Անդրե ՄՈՆՏԱՆՈ (Էկվադոր)
Սուլեյման Նասր (Թունիս)
Իսհակ ԳԱՅՐՈՒ (Ալժիր)
Փարվիզ ՆԱՍԻԲՈՎ (Ուկրաինա)
Մամադասա Սիլա (Ֆրանսիա)
Կիոտարո ՍՈԳԱԲԵ (Ճապոնիա)
Ամանտուր Իսմայիլով (Ղրղզստան)
Վալենտին ՊԵՏՐԻԿ (Մոլդովա)
Ռամազ ԶՈԻՁԵ (Վրաստան)