Հունիսի 25-ին Սարաևոյում ընթացող մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները 8 մենամարտերից 6-ում հաղթանակ են տարել: Նրանք բոլորն անցել են 1/4 եզրափակիչ ։
Հունիսի 25-ի արդյունքները:
48 կգ. Սիմոն Սիմոնյանը հաղթեց Հունաստանի ներկայացուցչին,Նրա մրցակիցը մարտի դուրս չեկավ
50 կգ. Առնո Դարչինյանը երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց իսրայելցուն:
54 կգ. Տիգրան Հովսեփյանը երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց էստոնացուն:
60 կգ. Մարտին Սահակյանը շատ մրցակցային պայքարում 3-2 հաշվով հաղթեց վրացի Ակակի Բասարիային:
63 կգ. Ալեքս Պետրոսյանը 5-0 հաշվով հաղթեց ալբանացուն:
66 կգ. Արտեմ Ստեփանյանը երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մոլդովացուն:
Վահե Թադևոսյանը (52 կգ) պարտվեց Հունաստանի ներկայացուցչին (0-3), իսկ Էրիկ Ապերյանը (57 կգ) 1-4 հաշվով պարտվեց շոտլանդացուն:
Ավելի վաղ 1/4 եզրափակիչ էին անցել Ալեն Ստեփանյանը (70 կգ), Սամվել Սիրադեղյանը (75 կգ) և Հրաչ Խաչատրյանը (+80 կգ):
Ընդհանուր առմամբ, Հայաստանը կունենա տղամարդկանց քառորդ եզրափակիչի 9-րդ տուրը: