Ադամ Քրիկորյանը, ով որպես մարզիչ 3 անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն, մնաց առանց մեդալի 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերում:
ԱՄՆ-ի կանանց ջրագնդակի հավաքականը, որը Քրիկորյանի ղեկավարությամբ երեք նախորդ օլիմպիադաներում հաղթող էր դարձել, այս անգամ Փարիզում պարտվեց Ավստրալիային կիսաեզրափակչում, իսկ բրոնզե մեդալների համար պայքարում զիջեց Նիդերլանդներին 10-11 հաշվով:
Օլիմպիադայի եզրափակչում կհանդիպեն Ավստրալիայի և Իսպանիայի հավաքականները։