Այսօր ՝ հունիսի 9 – ին, կայացավ "Поляк Имре & Варга Янош – 2024" ըմբշամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ օրը, որտեղ իր ելույթն սկսեց Բուլղարիայի հավաքականում հանդես եկող հայազգի ըմբիշ Հայկ Մնացականյանը և արծաթե մեդալ նվաճեց մինչև 77 կգ քաշային կարգում:
Եզրափակիչ հասնելու ճանապարհին Հայկը հասցրել է հաղթել թուրք Բուրխան Ակբուդակին ՝ աշխարհի (2022) և Եվրոպայի (2023) չեմպիոնին, և դրանով նա ցույց է տվել, որ առաջադիմում է և նրանից պետք է սպասել բարձր արդյունքներ Օլիմպիական խաղերում
1/8 եզրափակչում Հայկի մրցակիցը եգիպտացի ըմբիշ Մահմուդ Աբդելռահմանն էր, որին նա հաղթեց 1-1 հաշվով:
1/4 եզրափակչում մրցակիցը կուբացի Յոսվանի Ֆլորեսն էր, որին նա հաղթեց 3-1 հաշվով:
Իսկ կիսաեզրափակչում նրա մրցակիցը նույն թուրք Բուրհան Ակբուդակն էր, որին նա հաղթեց 1-1 հաշվով ։
Բայց եզրափակչում, ցավոք, նա չկարողացավ պայքարել ճապոնացի Նաո Կուսակիի հետ։ Գոտեմարտի սկզբում Հայկի ձեռքը շատ էր ցավում, ինչի պատճառով նա հրաժարվեց պայքարել և զբաղեցրեց մրցաշարի 2-րդ հորիզոնականը:
Միշտ չէ, որ հավաքած միավորները ցույց են տալիս ըմբիշի ուժը: Այստեղ հատկապես գործում է խորամանկությունն ու մարտավարությունը, փորձել այնպես անել, որ հենց մրցակցին վերջում զգուշացնեն և +1 միավոր քեզ տան, ունենաս այնքան լավ ֆիզիկա, որ կարողանաս դիմանալ մի ամբողջ Խաղակեսի, իսկ երկրորդ խաղակեսում ինքդ հարձակվես մրցակցի վրա և ապացուցես մրցավարին, որ նա խուսափում է պայքարից: Օլիմպիական խաղերում ամբողջ ուժով նայենք Հայկին։