Այզեք Դուլգարյանը (6-1) իր հաջորդ մենամարտը կանցկացնի Բրենդոն Մարոտեի (8-2) դեմ՝ UFC Fight Night-ին Լաս Վեգասում՝ սեպտեմբերի 7-ին։
28-ամյա Մարոտեն մեկ մենամարտ ունի UFC-ում, և դա պարտություն էր նոկաուտով Տերենս ՄաքՔիննի դեմ։
Երկու մարտիկներն էլ այս մենամարտին են մոտենում իրենց նախորդ մենամարտերում կրած պարտություններով, բայց դա տարբեր պարտություններ են։ Եթե Մարոտեն առաջին ռաունդում նոկաուտով է պարտվել, ապա Դուլգարյանը շատ վիճելի դատավորական որոշմամբ է պարտվել։
Այզեք Դուլգարյան (6-1) vs Բրենդոն Մարոտե (8-2), UFC Fight Night, սեպտեմբերի 7։