«Կրասնոդար»-ի սան, 20-ամյա դարպասապահ Ալեքսեյ Պլոշադնին տեղափոխվեց «Նոա»։ Սեզոնի երկրորդ կեսը նա անցկացրել է Չարենցավանի «Վան»-ում, որտեղ անցկացրել է 8 խաղ։
«Ես շատ ուրախ եմ լինել այսպիսի հիանալի ակումբի և նախագծի մաս։ Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կսկսեմ ներդրում անել թիմի հաջողության մեջ», - ասաց Ալեքսեյ Պլոշադնին պայմանագիր ստորագրելուց հետո։