Ձյուդոյիստ Ալէն Ապրահամյանը, որը ներկայացնում է Ուրուգվայը 81 կգ քաշային կարգում, ավարտեց իր ելույթները 2024 թվականի Օլիմպիական խաղերին Փարիզում:
1/16 եզրափակչում 36-ամյա հայը Ուրուգվայից պարտվեց գործող օլիմպիական չեմպիոնին՝ ճապոնացի Տականորի Նագասեին:
Ապրահամյանի համար սա երկրորդ Օլիմպիական խաղերն էին, Տոկիոյում նա նույնպես պարտվել էր 1/16 եզրափակչում:
Ալէն Ապրահամյանը ծնվել է Ուրուգվայում հայկական ընտանիքում։ Նրա ավագ եղբայր Պաբլոն նույնպես ձյուդոյիստ էր և մասնակցել է 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերին։