Օգոստոսի 7-ին Փարիզում որոշվեցին տղամարդկանց բռնցքամարտի առաջին օլիմպիական չեմպիոնները: Օլիմպիական խաղերի ոսկին նվաճեցին կուբացի Էրիսլանդի Ալվարեսը և ուկրաինացի Ալեքսանդր Խիժնյակը:
Մինչև 63,5 կգ քաշային կարգի եզրափակիչում կուբացի բռնցքամարտիկ Էրիսլանդի Ալվարեսը հաղթանակ տարավ ֆրանսիացի Սոֆիան Ումիայի նկատմամբ մրցավարների բաժանման որոշմամբ՝ 3-2 հաշվով: 24-ամյա կուբացու համար սա առաջին Օլիմպիադան էր: Նախկինում նա խոշոր մրցաշարերում չէր հաղթել, բայց եղել է 2023 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Սոֆյան Ումիան աշխարհի եռակի չեմպիոն է և արդեն կրկնակի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
Մինչև 63,5 կգ քաշային կարգի պատվանդան (տղամարդիկ):
- Ոսկի: Էրիսլանդի Ալվարես (Կուբա)
- Արծաթ: Սոֆյան Ումիա (Ֆրանսիա)
- Բրոնզ: Ուայատ Սենֆորդ (Կանադա)
- Բրոնզ: Լաշա Գուրուլի (Վրաստան)
Մինչև 80 կգ քաշային կարգի եզրափակիչում հաղթանակ տարավ 29-ամյա ուկրաինացի Ալեքսանդր Խիժնյակը, որը 3-2 հաշվով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն, ղազախստանցի Նուրբեկ Օրալբային: Խիժնյակի համար սա երկրորդ օլիմպիական մեդալն է: Նախկինում Տոկիոյում նա արծաթե մեդալակիր էր, իսկ Փարիզում բարելավել է իր արդյունքը՝ նվաճելով ոսկե մեդալ:
Մինչև 80 կգ քաշային կարգի պատվանդան (տղամարդիկ):
- Ոսկի: Ալեքսանդր Խիժնյակ (Ուկրաինա)
- Արծաթ: Նուրբեկ Օրալբայ (Ղազախստան)
- Բրոնզ: Քրիստիան Պինալես (Դոմինիկյան Հանրապետություն)
- Բրոնզ: Արլեն Լոպես (Կուբա)
Ավելի վաղ օլիմպիական չեմպիոն էր որոշվել կանանց մինչև 60 կգ քաշային կարգում: Հաղթող դարձավ Իռլանդիայից Քելլի Հարինգթոնը: