Հայկական ծագում ունեցող լեգենդար ամերիկացի թենիսիստ Անդրե Աղասին մասնակցեց ցուցադրական խաղին Cincinnati Open-ի բացման արարողության ընթացքում։
54-ամյա օլիմպիական չեմպիոն և 8-ակի Մեծ Սաղավարտի հաղթող Անդրե Աղասին խաղաց 27-ամյա ամերիկացի Թոմի Պոլի հետ զույգում՝ ընդդեմ ոչ պակաս հայտնի Էնդի Ռոդիկի և Ջոն Իզների, ովքեր վերջերս ավարտել են իրենց կարիերան։
Խաղն ավարտվեց Անդրե Աղասիի և Թոմի Պոլի հաղթանակով՝ 7-5, 6-4 հաշվով։
Խաղից հետո Ջոն Իզները գրեց. "Հպարտ եմ, որ պարտվեցի Անդրե Աղասիին։"