Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը (66 կգ) կորցրեց իր շանսերը Օլիմպիական խաղերի որակավորման համար։ Բանգկոկում կայացած մրցաշարի վերջին օրը Հովսեփյանը պարտվեց իր մենամարտում։
Վերջնական մենամարտում 2022 թվականի Եվրոպայի չեմպիոնուհին պարտվեց իռլանդուհի Գրեյն Ուոլշին միաձայն որոշմամբ՝ 5-0։
Բանգկոկում տեղի ունեցած մրցաշարի ընթացքում Անի Հովսեփյանը տարել է երկու հաղթանակ, որոնցից մեկը՝ նոկաուտով Նոր Զելանդացի Կարա Վարերուի դեմ