Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Արամ Հայրապետյանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Ղազախստանի «Կայսար»։ «Մակտաարալ»-ից հեռանալուց հետո 37-ամյա դարպասապահը կես տարի առանց թիմի էր։
Արամ Հայրապետյանի նոր թիմը զբաղեցնում է 8-րդ տեղը Ղազախստանի առաջնության մրցաշարային աղյուսակում։
Արամ Հայրապետյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում ունի 18 խաղի մասնակցություն, վերջին երեք տարիներին հանդես է գալիս Ղազախստանում։