Բռնցքամարտիկ Արամ Ֆանյանը (25-2), ով հանդես է գալիս Ուկրաինայի և Հայաստանի դրոշների ներքո, նվաճեց WBO Global չեմպիոնական գոտին առաջին կիսամիջին քաշային կարգում:
Օգոստոսի 3-ին Կիևում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում Արամ Ֆանյանը 11-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց մեքսիկացի Խոսե Անտոնիո Ռոդրիգեսին (34-10):
Տեսանյութ:
27-ամյա բռնցքամարտիկի համար սա վերջին երկու մենամարտերում նվաճած երկրորդ չեմպիոնական գոտին է: 2024 թվականի հունվարին նա հաղթեց մեկ այլ մեքսիկացու՝ Ֆրանցիսկո Մերկադոյին, և նվաճեց WBF չեմպիոնական տիտղոսը: