Երկու հայկական ծագմամբ ձյուդոիստներ՝ Արամ Գրիգորյանը (ԱՄԷ) և Էդուարդ Տրիպպելը (Գերմանիա), ավարտեցին իրենց ելույթները Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում:
Երկու մարզիկներն էլ մասնակցում էին ձյուդոյի մինչև 90 կգ քաշային կարգում:
Էդուարդ Տրիպպելը ունի հայկական արմատներ հոր կողմից: Նախորդ Օլիմպիական խաղերում Տոկիոյում նա նվաճել է արծաթե մեդալ, սակայն Փարիզում նա պարտվեց առաջին իսկ մենամարտում: 1/16 եզրափակիչում նա պարտվեց շվեդ Մարկուս Նյումանին:
Արամ Գրիգորյանը հանդես եկավ ավելի լավ և մոտեցավ մեդալներին: Նա հասավ քառորդ եզրափակիչ՝ հաղթելով շվեդ Մարկուս Նյումանին և ուզբեկ Դավլատ Բոբոնովին: Քառորդ եզրափակչում Գրիգորյանը պարտվեց ապագա եզրափակչի մասնակից, ճապոնացի Սանշիրո Մուրաոյին:
Մինչև 90 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել վրացի Լաշա Բեկաուրին, որը եզրափակչում հաղթել է իպոն Սանշիրո Մուրաոյին: