«Արարատ-Արմենիա»-ն ընկերական խաղում հաղթեց վրացական «Դիլա Գորի» թիմին 2-1 հաշվով: Հայկական թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Արթուր Սերոբյանը և թիմի նորեկ Էրիկ Օկանսին:
«Դիլա Գորի»-ն Վրաստանի ընթացիկ առաջնության առաջատարն է և «Նոա»-ի ներկայիս գլխավոր մարզչի նախկին թիմը:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա»-ն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա մոլդովական «Զիմբրու»-ի դեմ: