Հայկական «Արարատ-Արմենիա» թիմը երկու հանդիպումներում հաղթեց մոլդովական «Զիմբրուին»՝ ընդհանուր 6։1 (3։0, 3։1) հաշվով և անցավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։
Երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» հանդիպելու է հունգարական «Պուշկաշ Ակադեմիա» ակումբի հետ, որը անմիջապես անցավ երրորդ փուլ՝ ուկրաինական «Դնեպր-1» թիմի դուրս գալու պատճառով։
«Արարատ-Արմենիա» — «Զիմբրու» պատասխան հանդիպումը կայացավ Երևանում և ավարտվեց հայկական թիմի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Տենտոն Եննեն բացեց խաղի հաշիվը՝ Հովհաննես Հարությունյանի փոխանցումից հետո։ Երկրորդ խաղակեսում «Զիմբրուն» հետ բերեց մեկ գոլ, բայց Արթուր Սերոբյանն ու Ջոնաթան Դուարտեն կրկին առաջ մղեցին «Արարատ-Արմենիային»։
«Արարատ-Արմենիան» երկու խաղերում ուներ մեծ խաղային առավելություն և վստահ հաղթանակներ տարավ։ Կարելի է վստահ ասել, որ այս թիմը լիովին ի վիճակի է դիմակայելու հունգարական «Պուշկաշ Ակադեմիա»-ին հաջորդ փուլում։
Խաղի տեսանյութը՝
Մեկ այլ հայկական թիմ՝ «Ուրարտուն», պատասխան հանդիպման ժամանակ պարտվեց չեխական «Բանիկին» 0։2 հաշվով և դուրս մնաց եվրոգավաթներից՝ պարտվելով ընդհանուր 1։7 հաշվով։
Հիշեցնենք, որ «Նոան» այսօր ավելի ուշ խաղ է անցկացնելու մալթական «Սլիմայի» դեմ։ Առաջին խաղում «Նոան» հաղթել էր 7։0 հաշվով։