ՄՄԱ մարտիկ Արեն Հակոբյանը (17-3-1) հաղթել է բրազիլացի Ալան Գոմեշին (15-6-1) դատավորների միաձայն որոշմամբ ACA 176 մրցաշարում Ուֆայում, մայիսի 30-ին:
Արենն ավելի լավ էր իր մրցակցից բոլոր առումներով և ստացավ շատ համոզիչ հաղթանակ: Սա այս մարզիկների երկրորդ մենամարտն էր, նախկինում Արենը հաղթել էր բրազիլացուն խեղդող բռնմամբ ACA 115-ում 2020 թվականին: Սա արդեն հինգերորդ անընդմեջ հաղթանակն է 30-ամյա հայի համար Իմրան Բուկուևի հետ չեմպիոնական մենամարտում պարտվելուց հետո:
Հիմա Արենը կրկին նպատակ ունի պայքարելու ACA-ում թեթևագույն քաշային կարգի գոտու համար Իմրան Բուկուևի հետ:
Մենամարտից հետո խոսքերը:
Տեսանյութը: