UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համարը Արման Ծառուկյանը պատմեց ACA-ի մարտիկ Վարդան Ասատրյանի պոտենցիալի մասին, երբ նա հաղթանակ տարավ Ռիսկուլբեկ Իբրաիմովի նկատմամբ ACA 177-ին Սոչիում:
Արման ներկա էր դահլիճում, եկել էր աջակցելու Ասատրյանին: Մենամարտից հետո նա պատասխանեց ACA-ի մամուլի ծառայության հարցերին:
«Ասատրյանի բոլոր մենամարտերը միանման են անցնում՝ ուժեղ տեխնիկա չկա, նոկաուտի հարված չկա: Բայց նա առաջ է գնում և չի հանձնվում, դրա հաշվին էլ հաղթում է իր մենամարտերը: Նա կարող է առաջադիմել, եթե աշխատի իր տեխնիկայի վրա: Վերջին ժամանակներում նա հույսը դնում է իր տոկունության և հոգու վրա: Բայց պետք է աշխատել», — ասաց Արման Ծառուկյանը: