Ռուսական խառը մենամարտերի մարտիկ Իսլամ Մախաչևը անցկացրել է հերթական գոտու պաշտպանությունը թեթև քաշային կարգում, որից հետո հայտարարել է միջին քաշային կարգում գոտու համար պայքարելու ցանկության մասին: Այս ցանկությունը մեկնաբանել է Արման Ծառուկյանը, ով կարծում է, որ Իսլամը նախ պետք է մի քանի հաղթանակ տանի իր քաշային կարգում:
Հայ MMA մարտիկ Արման Ծառուկյանը մեկնաբանել է Իսլամ Մախաչևի ցանկությունը մենամարտ անցկացնել մինչև 77 կգ քաշային կարգում. «Ես հիանալի հասկանում եմ, որ նրա ելույթները միջին քաշում շատ պահանջված են հանրության և հանդիսատեսի կողմից: Եթե կազմակերպությունը նրան պաշտոնական առաջարկ անի, դա դժվար կլինի մերժել: Ես հաստատ կցանկանայի համաձայնվել այս մենամարտին: Այսպիսով, Իսլամը կարող է մտնել պատմության մեջ, բայց դեռևս նա արժանի չէ այդ մենամարտին: Անհրաժեշտ է հաղթել ևս մի քանի մարտիկների թեթև քաշային կարգում»:
Արման Ծառուկյանը զբաղեցնում է UFC-ի թեթև քաշային կարգի առաջին հորիզոնականը: Հայ մարտիկը արդեն հանդիպել է Իսլամ Մախաչևին 2019 թվականին, անցկացրել է երեք ռաունդ, բայց պարտվել է միաձայն որոշմամբ: