Արմեն Ագայանը ԲՐԻԿՍ խաղերի ձյուդոյի հաղթող
Հունիսի 21-ից 22-ը Կազանում անցկացվում են 2024 թվականի ԲՐԻԿՍ խաղերի ձյուդոյի մրցումները։ Մինչև 73 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Ռուսաստանը ներկայացնող Արմեն Ագայանը։
Եզրափակչում Ագայանը տպավորիչ իպպոնով հաղթեց Կիրգիզիայի ներկայացուցչին։
Տեսանյութ:
Տղամարդիկ, 73 կգ քաշային կարգ:
1. Ագայան Ա. (Ռուսաստան)
2. Սագինալիև Չ. (Կիրգիզիա)
3. Մասուդի Ա. (Տաջիկստան)
3. Արդինա Վ. (Բրազիլիա)