Ավարտված Եվրոպայի U20 հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականը գրավեց 4-րդ տեղը թիմային հաշվարկում: Հայ ըմբիշների հաշվին կա 1 արծաթ և 2 բրոնզ:
Նովի Սադում տեղի ունեցած մրցաշարի Թոփ-5 հավաքականները.
- Թուրքիա - 123 միավոր:
- Վրաստան - 116 միավոր:
- Ադրբեջան - 93 միավոր:
- Հայաստան - 90 միավոր:
- Ուկրաինա - 80 միավոր:
U20 Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնության թիմային հաշվարկ.
Հայ ըմբիշների բոլոր արդյունքները.
55 կգ: Արմեն Գևորգյան — 7-րդ տեղ: 60 կգ: Արմեն Սուքիասյան — 9-րդ տեղ: 63 կգ: Յուրա Օվեյան — ԲՐՈՆԶ: 67 կգ: Գասպար Տերտերյան — ԱՐՁԱԹ: 72 կգ: Աշոտ Խաչատրյան — 13-րդ տեղ: 77 կգ: Հենրիկ Գևորգյան — 10-րդ տեղ: 82 կգ: Էրիկ Տեր-Մաթևոսյան — ԲՐՈՆԶ, 87 կգ: Ռուբեն Գևորգյան — 8-րդ տեղ: 97 կգ: Արշակ Գեղամյան — 5-րդ տեղ: 130 կգ: Արամայիս Հարությունյան — 5-րդ տեղ:
Վաղը, հուլիսի 5-ին, սկսվում է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը: