Բոսնիա և Հերցեգովինայում ավարտվեց մինչև 14 տարեկան պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականը նվաճեց 8 մեդալ և ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 7-րդ թիմային տեղը և երրորդը տղամարդկանց շրջանում:
Ըստ տղամարդկանց շրջանում մեդալների ընդհանուր թվաքանակի Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը՝ 7 մեդալ Հայաստանի համար, 10՝ Ռուսաստանի համար:
Ոսկի: 52 կգ՝ Էդուարդ Կարամյան
Ոսկի: 63 կգ՝ Ռոմիկ Հարությունյան
Բրոնզ: 40 կգ՝ Աստղիկ Խաչատրյան
Բրոնզ: 42 կգ՝ Սուրեն Բաբլումյան
Բրոնզ: 46 կգ՝ Նարեկ Մխիթարյան
Բրոնզ: 48 կգ՝ Մենուա Ուլիխանյան
Բրոնզ: 54 կգ՝ Բագրատ Կազարյան
Բրոնզ: 66 կգ՝ Նարեկ Կիրակոսյան
Մեդալային հաշվարկում հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը՝ 18 մեդալով - 11 ոսկի, 3 արծաթ, 4 բրոնզ: