Հայաստանի երիտասարդական հավաքականը մասնակցել է Վրաստանում տեղի ունեցած միջազգային մրցաշարին՝ նվիրված Իրակլի Աբաշիձեի հիշատակին։
Բացի Հայաստանից, մրցաշարին մասնակցել են նաև Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Կիպրոսի, Լեհաստանի և Սաուդյան Արաբիայի հավաքականները։
Հայաստանը մրցաշարին մասնակցել է 10 մարզիկով և թիմային հաշվարկում գրավել առաջին տեղը՝ նվաճելով 10 մեդալ՝
7 ոսկի 2 արծաթ 1 բրոնզ
Չեմպիոն են դարձել՝ Վաղարշակ Քեյանը (48 կգ), Արթուր Ավետիկյանը (54 կգ), Էրիկ Արզումանյանը (57 կգ), Ալիկ Քոչոյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (71 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Միսակ Թեփանյանը (92 կգ):