Հունիսի 23-ին Սարաևոյում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունը: Արդեն երկու մրցումային օր է անցել, որին Հայաստանից մասնակցել են 8 բռնցքամարտիկներ, որոնցից 5-ը հաղթանակներ են տարել և առաջ անցել մրցաշարային ցանցով:
Առաջին երկու օրվա արդյունքները:
57 կգ. Էրիկ Ապերյանը 5-0 հաշվով հաղթեց Սալվատորե Լո Պիկոլոյին (Իտալիա):
70 կգ. Ալեն Ստեփանյանը 4-1 հաշվով հաղթեց Բրենդոն Բերկիին (Հունգարիա):
75 կգ. Սամվել Սիրամարգյանը 5-0 հաշվով հաղթեց Ուիլյամ հինին (Իռլանդիա):
+ 80 կգ. Հրաչ Խաչատրյանը 5-0 հաշվով հաղթել է Դաումանտաս Վիլկասին (Լիտվա):
52 կգ. Անահիտ Հարությունյանը 5-0 հաշվով հաղթեց Լյուդովիկա Վիտոնիին (Իտալիա):
80 կգ. Հայկ Ղահրամանյանը 1-4 հաշվով զիջել Է Բորիս Պլախտային (Լեհաստան):
57 կգ. Էլեն Պապայանը Տեխ. նոկաուտով պարտվել է Կարոլինա Կոլարովային (Սլովակիա):
46 կգ. Վահրամ Դովլաթբեկյանը 0-5 հաշվով պարտվեց Թոմաս Միկանին (Շոտլանդիա):