Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, Հայաստանի հավաքականի ըմբիշները մեկնում են բանակ և երկու տարի շարունակ ծառայելու են ՀՀ Զինված ուժերի մարզական վաշտում:
Ծառայության են մեկնել աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր հայ ըմբիշները, ինչպես նաև Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը:
Մալխազ Ամոյան
Արսեն Հարությունյան
Վազգեն Թևանյան
Գևորգ Թադևոսյան
Արման Անդրեասյան
Մանվել Խնձրցյան
Նոյեմբերի 18-24-ը Երևանում կկայանա ըմբշամարտի զինվորականների աշխարհի 2024թ.առաջնությունը: Վերոնշյալ ըմբիշները կմասնակցեն այս մրցաշարին: