Սեմյոն Դանիելյանը՝ բազմակի Հայաստանի չեմպիոն գեղասահքում, ծնվել է 2006 թվականին Մոսկվայում: Գեղասահքով զբաղվում է 3 տարեկանից: 2021 թվականին նա սկսեց ներկայացնել Հայաստանը խոշոր միջազգային մրցաշարերում: 2021 թվականի սեպտեմբերին առաջին անգամ մասնակցեց Գրան-պրիի պատանիների փուլին, որտեղ հավաքեց տեխնիկական նվազագույն միավորներ, ինչը թույլ տվեց նրան մասնակցել պատանիների աշխարհի առաջնությանը 2022 թվականի մարտին:
«Santa Claus Cup» մրցաշարում Հունգարիայում նա դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ «Icelab International Cup» մրցաշարում Իտալիայում նվաճեց արծաթե մեդալ: Մասնակցելով Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնին (EYOF)՝ նա զբաղեցրեց 4-րդ տեղը: Մեծահասակների մրցաշարերում՝ «Abu Dhabi Trophy»-ում, Սեմյոնը առաջին անգամ Հայաստանի գեղասահքի պատմության մեջ կատարեց չորս պտույտով ցատկ՝ 4 տուլուպ, ինչպես նաև երեք պտույտով աքսել (3,5 պտույտ) և զբաղեցրեց 2-րդ տեղը:
2023 թվականի աշնանը Սեմյոնը զբաղեցրեց 6-րդ տեղը Հայաստանում կայացած Գրան-պրիի պատանիների փուլում և ընտրվեց մասնակցելու 2024 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությանը:
Աշխարհի առաջնությունում, որը տեղի ունեցավ Կանադայի Մոնրեալ քաղաքում մարտի 18-ից 24-ը, կարճ ծրագրից հետո, որի ընթացքում նա կատարեց երկու ուլտրա-սի ցատկեր (երեք պտույտով աքսել և չորս տուլուպ), նա զբաղեցրեց 23-րդ տեղը 40 մասնակիցներից և անցավ ազատ ծրագրին:
Ազատ ծրագրում Սեմյոնը կատարեց երեք ուլտրա-սի ցատկեր (չորս տուլուպ, երեք պտույտով աքսել+եռապատիկ տուլուպ և երեք պտույտով աքսել), ինչը նրան թույլ տվեց բարձրանալ մրցաշարային աղյուսակում և զբաղեցնել 22-րդ տեղը: Սա Հայաստանի հավաքականի պատմության լավագույն արդյունքն է: Նշենք, որ Սեմյոնը բոլոր մասնակիցներից ամենակրտսերն էր, նա ընդամենը 17 տարեկան է:
Սեմյոն Դանիելյանը արդեն սկսել է պատրաստվել 2026 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերին: Դրա համար նրան անհրաժեշտ է հաջող ելույթ ունենալ 2025 թվականի աշխարհի առաջնությունում: