Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում, որը տեղի է ունենում Սերբիայի Նովի Սադ քաղաքում, երկրորդ օրվա եզրափակիչները որոշվեցին։ 67 կգ քաշային կարգում կիսաեզրափակիչ մենամարտերի արդյունքներով եզրափակիչ դուրս եկան Հայաստանից Գասպար Տերտերյանը և Ռուսաստանից Գռայր Հովհաննիսյանը։
Կիսաեզրափակչում Գասպար Տերտերյանը վստահ հաղթանակ տարավ ուկրաինացի Անատոլի Պասնակի նկատմամբ՝ 4-0 հաշվով։ Մյուս կիսաեզրափակչում Գռայր Հովհաննիսյանը հաղթեց վրացի Ռատի Խոզրևանիձեին 8-0 հաշվով։
Վաղը՝ հունիսի 3-ին, Գասպար Տերտերյանը և Գռայր Հովհաննիսյանը կպայքարեն առաջնության ոսկու համար։
Հայաստանի հավաքականի կազմում Գասպար Տերտերյանը միակ եզրափակիչ մասնակիցն է։ Այսօր բրոնզե մեդալների համար կպայքարեն Յուրա Օվեյանը (63 կգ) և Արամաիս Հարությունյանը (130 կգ), իսկ վաղը՝ Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ)։