Բրազիլական «Գրեմիո» ակումբի երիտասարդական թիմի 20-ամյա դարպասապահ Արթուր Կոնեգլյանը մոտ օրերս կանցնի բժշկական զննում հայկական «Նոա» ակումբի կազմում, և եթե ամեն ինչ լավ ընթանա, կողմերը կկնքեն պայմանագիր: Այս մասին հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Կա նաև տեղեկություն, որ շուտով մենք նրան կտեսնենք Հայաստանի երիտասարդական հավաքականում։ Արթուր Կոնեգլյանն ունի իտալական և հայկական արմատներ։ Ֆուտբոլիստի մայրը հայ է, իսկ ազգանունը՝ Ռեհանյան։
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ասել էր, որ Կոնեգլյանը հրաժարվել է Հայաստանի հավաքականից, բայց, կարծես, իրավիճակը փոխվել է։
Նշենք, որ «Նոա» ակումբի հիմնական դարպասապահը Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնեն Ճանչարևիչն է: