Հուլիսի 4-ին շվեյցարական Նյոն քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Լիգայի առաջնության նախնական և հիմնական որակավորման փուլերի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքների համաձայն, ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևան» թիմը հանդես կգա D խմբում: Հայկական ակումբի մրցակիցները կլինեն անգլիական «Մանչեսթեր Ֆուտզալը», թուրքական «Շիշլին»* և նիդերլանդական «Տայգերս Ռեորմունդը»: Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 20-ից 25-ը:
«Երևանի» համար նախնական փուլի հաղթահարումը կբացի դռները դեպի մրցաշարի հիմնական փուլ: Այդ դեպքում D խմբի հաղթողը կմիանա 6-րդ խմբին հիմնական փուլում: Այնտեղ նրանց կսպասեն Սերբիայի և Լատվիայի ֆուտզալի չեմպիոնները՝ «ԿՄՖ Ֆոն Բանյիցան» և «Ռիգա Ֆուտզալը» համապատասխանաբար, ինչպես նաև նախնական փուլի Ա խմբի հաղթողը:
*«Շիշլի» մարզական ակումբը հիմնադրվել է Ստամբուլի հայկական համայնքի կողմից և մինչ օրս հանդիսանում է հայկականության կենտրոն Թուրքիայում:
1946 թվականին այն վերականգնվեց որպես «Շիշլի» մարզական ակումբ՝ նախկին ադմինիստրատորներ Կիրակոս Միսակյանի, Արա Ագինյանի, Պարսեգ Գևորգյանի և Արշակ Ֆերուխանի նախաձեռնությամբ: 2023 թվականին Երևանում տեղի ունեցած Համահայկական խաղերում «Շիշլի» ակումբի բասկետբոլիստներն ու վոլեյբոլիստները նույնպես հանդես եկան:
2023/24 մրցաշրջանում «Շիշլին» երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Թուրքիայի ֆուտզալի չեմպիոն և կմասնակցի Լիգայի առաջնությանը: