Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարտույունյանը կներկայացնի Հայաստանը 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Փարիզում: Տրիցնակի աշխարհի չեմպիոն և քառակի Եվրոպայի չեմպիոնը կմրցի մինչև 57 կգ քաշային կարգում, նա մրցաշարի ֆավորիտներից մեկն է և մեկնում է հաղթելու Օլիմպիական խաղերը։
Մրցումներից առաջ Արսեն Հարտույունյանը հարցազրույց տվեց ԿԳՄՍՆ պաշտոնական կայքին (escs.am):
-Արսե՛ն, ի՞նչ տրամադրվածությամբ և ի՞նչ մարզավիճակում եք մոտենում Փարիզի խաղերին:
-Տրամադրվածությունը հիանալի է, մարզումները ևս շատ լավ են անցնում, կարևորը՝ առանց վնասվածքների: Մնացածը՝ Փարիզի գորգը ցույց կտա:
-Այս ընթացքում ի՞նչ նախապատրաստություն եք անցել, ինչի՞ վրա եք ավելի շատ աշխատել:
-Ուսումնամարզական շատ հավաքներ ենք անցկացրել, ֆիզիկական մեծ աշխատանք ենք կատարել, տեխնիկապես ենք փորձել բարելավվել: Եվրոպայի առաջնությունից հետո, եթե եղել են սխալներ, մարզիչների օգնությամբ փորձել ենք դրանք շտկել: Հուլիսի սկզբին ևս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնենք Վրաստանում, ապա նորից մարզումները կշարունակենք Օլիմպավանում:
-Փարիզ-2024-ը Ձեր երկրորդ Օլիմպիական խաղերն են լինելու: Եթե հետհայացք գցենք, ինչը՞ չստացվեց Տոկիոյում: Ու այդ խաղերից հետո որքանո՞վ եք փոխվել՝ թե՛ որպես մարզիկ, թե ՛ որպես անհատ:
-Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցեցի շատ երիտասարդ տարիքում: Թույլ տվեցի սխալներ, որոնց միակ պատասխանատուն ես եմ: Այնքան էլ լավ չէի նախապատրաստվել, մարզումներս թուլացրել էի: Անկասկած, այդ խաղերից հետո շատ եմ փոխվել: Առհասարակ, երեք տարվա ընթացքում շատ բաներ են փոխվել թե՛ իմ կյանքում, թե՛ սպորտում, թե՛ բնավորությանս մեջ: Մարդն ամեն օր մի բան է սովորում ու հասունանում է: Հիմա ավելի վստահ ու հասուն գոտեմարտեր եմ անցկացնում: Հասկացել եմ, թե որտեղ եմ թերացել ու փորձել եմ դրանք ուղղել:
-Ինքնաքննադա՞տ եք:
-Կարծում եմ՝ յուրաքանչյուր ձախողման մեջ դու ինքդ ես մեղավոր: Ամեն ինչ քո ձեռքերում է, ու պետք չէ մյուսներին մեղադրել: Եթե ինչ-որ բան սխալ ես արել, պետք է ուղղես:
-Փարիզի Օլիմպիական խաղերը Ձեզ համար ինչո՞վ են առանձնանում:
-Այս պահին նախապատրաստվում եմ այնպես, ինչպես աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին: Ամեն ինչ պետք է անեմ լավագույնս հանդես գալու և բարձր արդյունքներ գրանցելու համար:
-Ձեր քաշային կարգում գրեթե բոլոր մրցակիցներին ճանաչում եք: Ինչպիսի՞ պայքար եք ակնկալում:
-Այո, բոլորին ճանաչում եմ, գրեթե բոլորի հետ գոտեմարտել եմ: Եղել է, որ հաղթել եմ, եղել է՝ պարտվել: Մրցման օրն ով ավելի լավ վիճակում եղավ, նա էլ կհաղթի: Հաղթելու է նա, ով այս տարիների ընթացքում ճիշտ աշխատանք է կատարել, չի թուլացել ու լավ է մարզվել: Ամեն ինչ ցույց կտա մրցագորգը:
Բլից հարցեր
-Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:
-Բեսիկ Կուդուխովի, որը, ցավոք, այլևս կենդանի չէ:
-Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:
-Նման խորհուրդներ շատ են եղել:
-Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:
-Լավ մարդ մնալ:
-Ձեր կյանքի կանոնները:
-Լինել ճշտապահ:
-Ինչի՞ց եք վախենում:
-Վախեր չունեմ:
-Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:
-Աստծուն:
-Ի՞նչ վերնագիր կունենար Ձեր մասին գիրքը:
-Երևի՝ «Չհանձնվողը»:
Մինչև 57 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի գլխավոր ֆավորիտների ցանկը:
Նոչին Մոնգուշ (ԱԻՆ, Ռուսաստան).
Ստևան Միչիչ (Սերբիա) – աշխարհի չեմպիոն (2023).
Ռեյ Հիգուչի (Ճապոնիա) - Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2016) և աշխարհի չեմպիոն (2022).
Արսեն Հարտույունյան (Հայաստան) – Եվրոպայի չեմպիոն (2024,2023,2022) և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2023,2022,2021).
Զելիմխան Աբակարով (Ալբանիա) – աշխարհի չեմպիոն (2022) և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (2024,2023).
Ալիաբբաս Ռզազադե (Ադրբեջան) - Եվրոպայի չեմպիոն (2023).
Սպենսեր Լի (ԱՄՆ) – Պանամերիկայի չեմպիոն (2024).
Գուլոմջոն Աբդուլաև (Ուզբեկստան) – Ասիայի չեմպիոն (2016,2018):