Փարիզում օգոստոսի 8-ին ընթանում է ըմբշամարտի Օլիմպիական խաղերի չորրորդ օրը: այսօր առաջին անգամ մրցագորգ են դուրս եկել մինչև 57 կգ և 86 կգ քաշային ազատ ոճային ըմբիշները:
Մինչև 57 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում հանդիպեցին ուզբեկ ըմբիշ Գուլոմժոն Աբդուլաևը և Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի եռակի մրցանակակիր հայ մարզիկ Արսեն Հարությունյանը: Գոտեմարտի ֆավորիտը համարվում էր Հարությունյանը, սակայն ուզբեկ ըմբիշը նախաձեռնություն ցուցաբերեց և հաղթանակ տարավ 12:5 հաշվով:
Որպեսզի Արսեն Հարությունյանը հնարավորություն ունենա պայքարելու օլիմպիական բրոնզե մեդալի համար, Գուլոմժոն Աբդուլաևը պետք է դուրս գա եզրափակիչ: Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի ամերիկացի Սպենսեր Լին, ով գտնվում է գերազանց մարզավիճակում և ցուցադրում է ակնառու արդյունքներ:
1/4 եզրափակչից պարտվել է նաև դաղստանցի լեգեոներ, աշխարհի չեմպիոն և Եվրոպայի մրցանակակիր Զելիմխան Աբակարովը:
Կիսաեզրափակիչ զույգեր մինչև 57 կգ:
Ռեյ Հիգուչի (Ճապոնիա) - Աման Աման (Հնդկաստան)
Սպենսեր Լի (ԱՄՆ) - Գուլոմժոն Աբդուլաեւ (Ուզբեկստան)