Կալինինգրադից հայ Արսեն Բալայանը (79 կգ) դարձավ Ռուսաստանի U-23 ազատ ոճի ըմբշամարտի առաջնության հաղթող։ Եզրափակչում Արսենը հաղթեց Օրենբուրգի ներկայացուցչին՝ Աբդուլքերիամ Աբդուլաևին։
79 կգ քաշային կարգի եզրափակիչ՝ Արսեն Բալայան (Կալինինգրադի մարզ) - Աբդուլքերիամ Աբդուլաև (Օրենբուրգ) 4:1
Այս հաղթանակով Արսենը նվաճում է աշխարհի U-23 առաջնության ուղեգիր, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ից 27-ը Ալբանիայի Տիրանա քաղաքում։
Եզրափակիչի տեսանյութը կարելի է դիտել ԱՅՍՏԵՂ։