Սամբիստ Արսեն Խանջյանը (98 կգ) բերեց Հայաստանի երկրորդ մեդալը ԲՐԻԿՍ 2024 խաղերին, որոնք անցկացվում էին Կազանում։ Նա զբաղեցրեց երրորդ տեղը 98 կգ քաշային կարգում սամբոյի մրցումներում։
Բրոնզե մեդալի համար պայքարում հայկական սամբիստը հաղթեց բելառուս Սերգեյ Լեսյակին 3-0 հաշվով։
Արդյունքները 98 կգ, սամբո, ԲՐԻԿՍ խաղեր
1. Կիրիլ Կնյազկով (Ռուսաստան)։
2. Էրկին Կոզոկով (Ուզբեկստան)։
3. Արսեն Խանջյան (Հայաստան)։
3. Ռասուլ Այդամիրով (Ադրբեջան)։
Երեկ նույնպես բրոնզե մեդալակիր դարձավ սամբիստ Արթուր Մանուկյանը (64 կգ)։