Օգոստոսի 11-ին Փարիզում տեղի ունեցավ 2024 թվականի Օլիմպիական խաղերի փակման պաշտոնական արարողությունը։ Միջոցառման ժամանակ Հայաստանի հավաքականի դրոշակակիրն էր Փարիզի Օլիմպիադայի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:
Արթուր Ալեքսանյանը Փարիզում նվաճեց իր 4-րդ օլիմպիական մեդալը, այժմ նրա հաշվին կա մեկ ոսկի, երկու արծաթ և մեկ բրոնզ։
Հիշեցնենք, որ բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրն էր բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը: