Օգոստոսի 7-ին Փարիզում կայացած երեկոյան ծրագրում հայտնի դարձան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի մինչև 77 և 97 կգ քաշային կարգերի մեդալակիրները:
Մինչև 97 կգ քաշային կարգի եզրափակչում հանդիպեցին իրանցի ըմբիշ Մոհամմադհադի Սարավին և հայ լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Ոսկե մեդալի համար գոտեմարտում հաղթանակ է տարել իրանցի Սարավին, որն օգտագործել է Ալեքսանյանի սխալն ու վաստակել երկու առանցքային միավոր: Հայաստանի թիմը փորձեց օգտվել բողոքարկման հնարավորությունից, սակայն դա արդյունք չտվեց ։ Արդյունքում Սարավին հաղթեց 4:1 հաշվով և դարձավ օլիմպիական նոր չեմպիոն:
1. Մոհամմադհադի Սարավի (Իրան)
2. Արթուր Ալեքսանյան (Հայաստան)
3. Ուզուր Ջուսուպբեկով (Ղրղզստան)
3. Գաբրիել Ռոսիլյո (Կուբա)