Արթուր Բարսեղյանը ավարտեց իր ելույթները 2024 թվականի Օլիմպիական խաղերին Փարիզում։ Հայ լողորդը զբաղեցրեց 79 մասնակիցների մեջ 56-րդ տեղը 100 մետր ազատ ոճում՝ 51.54 վայրկյան արդյունքով։
Հինգերորդ լողում Արթուր Բարսեղյանը զբաղեցրեց 7-րդ տեղը և վերջնական 56-րդ տեղը։ Որակավորման փուլում լավագույն արդյունքը ցույց տվեց ամերիկացի Ջեկ Ալեքսին (47.57)։
Նախկինում Օլիմպիադայում հանդես եկավ նաև լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը, ով 100 մետր թիթեռնաոճում զբաղեցրեց 36 մասնակիցների մեջ 26-րդ տեղը։