Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ով Փարիզի Օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ, դեռևս պատրաստ չէ հրաժարվել օլիմպիական ոսկու մասին իր երազանքից։ 31-ամյա մարզիկը մտադիր է 35 տարեկանում մասնակցել իր հինգերորդ Օլիմպիական խաղերին՝ 2028 թվականին Լոս Անջելեսում:
«Ցավոք սրտի, հոգուս խորքում մի փոքր տխուր եմ: Մենք անցանք երկար ու դժվարին ճանապարհ՝ այս մեդալը նվաճելու համար, և ես արժանացա արծաթե մեդալի։ Սակայն ես չեմ հանձնվի և պատրաստվում եմ հաջորդ Օլիմպիադային, որպեսզի հայրենիք վերադառնամ ոսկե մեդալով։ Շնորհակալ եմ իմ մարզիչներին՝ ինձ աջակցելու համար», — գրել է մարմնամարզիկը իր սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը հենացատկի եզրափակչում հավաքել է 14.966 միավոր և Փարիզի Օլիմպիական խաղերում արժանացել արծաթե մեդալի՝ զիջելով ֆիլիպինցի Կարլոս Յուլոյին, ով հավաքել է 15.166 միավոր:
Դավթյանի հաշվին այժմ Տոկիո 2020-ի բրոնզե և Փարիզ 2024-ի արծաթե մեդալներն են: