Պաշտոնական: Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը պայմանագիր է ստորագրել «Վեստ Արմենիա» ակումբի հետ և առաջին անգամ հանդես կգա Հայաստանի առաջնությունում:
21-ամյա եզրային պաշտպանը միացավ հայկական թիմին որպես ազատ գործակալ, քանի որ նրա պայմանագիրը հոլանդական «Գոու Ահեդ Իգլզ» ակումբի հետ ավարտվել էր: Ավենտիսյանի վերջին ակումբը եղել է խորվաթական «Յարունը», որտեղ նա հանդես էր գալիս վարձավճարով:
Հիշեցնենք, որ Ավենտիսյանը հունական ՊԱՕԿ ակումբի սան է և խաղացել է Հունաստանի երիտասարդական հավաքականներում:
«Վեստ Արմենիա» թիմը նոր մրցաշրջանը սկսում է նոր սեփականատիրոջ և մեծ հավակնություններով: