Հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը (21-5) պարտվեց մեքսիկացի Ալան Պիկասոյին (29-0-1) մրցավարների միաձայն որոշմամբ WBC Silver տիտղոսի համար մենամարտում:
Մրցավարների գնահատականները՝ 118-112, 118-112, 120-108՝ Պիկասոյի օգտին։ Սա Հովհաննիսյանի երկրորդ անընդմեջ պարտությունն էր, սակայն երկու մենամարտերն էլ նա անցկացրել է երկրորդ թեթև քաշային կարգի ուժեղագույն հակառակորդների դեմ (Լուիս Ների և Ալան Պիկասո):
Բռնցքամարտի երեկոն կայացել է օգոստոսի 24-ին Մեխիկոյում: Ցուցադրական երեկոյի գլխավոր մենամարտում Ֆլոյդ Մեյվեզերը մրցավարների որոշմամբ հաղթեց Ջոն Գոտտի III-ին՝ 8 ռաունդից հետո (2 րոպե ռաունդ):