19-ամյա հենակետային կիսապաշտպան Բեն Կրյուգեր-Խաչատրյանը «Քյոլն» (U19) երիտասարդական թիմից տեղափոխվել է իսպանական «Ալխեսիրաս» ակումբ։ Կրյուգերի նոր թիմը հանդես է գալիս Իսպանիայի երրորդ լիգայում (Primera Federación - Grupo II):
«Քյոլնի» կազմում Բեն Կրյուգերը դարձել է FVM-Pokal der Junioren երիտասարդական գավաթի հաղթող՝ եզրափակչում հաղթելով «Լևերկուզենին»։ Ընդհանուր առմամբ նա «Քյոլնի» կազմում անցկացրել է 10 խաղ և խփել 1 գոլ։
Հայ-գերմանական արմատներով ֆուտբոլիստը իսպանական ֆուտբոլի սան է և վերադառնում է հարազատ միջավայր։