Այսօր շատ դրամատիկ և հետաքրքիր պայքար տեղի ունեցավ հայի և վրացու միջև 2024 թվականի երիտասարդական Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Սալոնիկում, Հունաստան։
Մինչև 96 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար պայքարում էին հայ Գևորգ Կազարյանը և վրացի Լուկա Սիլագաձեն։
Գևորգը հաջողությամբ բարձրացրեց 165 կգ և 168 կգ հրումում, բայց երբ վրացին իր վերջին մոտեցմամբ բարձրացրեց 169 կգ, Գևորգին անհրաժեշտ էր բարձրացնել 7 կգ ավելի՝ երկամարտի գումարով հաղթելու համար։
Կազարյանը պատվիրեց հենց այն, ինչ անհրաժեշտ էր՝ 175 կգ։ Նա գրեթե հաջողությամբ բարձրացրեց այդ քաշը, բայց դատավորները անբացատրելի պատճառներով կիսատ կանգնեցրին նրա ելույթը։ Արդյունքում Գևորգ Կազարյանը դարձավ արծաթե մեդալակիր։
Ամբողջ պայքարը տեսանյութում՝
96 կգ (Մ17) արդյունքները՝
-
Լուկա Սիլագաձե — 312 կգ (143+169)։
-
Գևորգ Կազարյան — 306 կգ (138+168)։
-
Էմրե Քարտալ — 304 կգ (138+166)։