Այս ամառ Դորտմունդի «Բորուսիան» հիշեցնում է «Բավարիային» տրանսֆերային շուկայում աշխատանքի առումով: «Մեղուները» մտադիր են թուլացնել «Շտուտգարտի»՝ իրենց ուղիղ մրցակցին եռյակի համար պայքարում՝ պայմանավորվելով երկու կարևոր ֆուտբոլիստների տրանսֆերի շուրջ:
Դորտմունդի «Բորուսիան» արդեն պաշտոնապես հայտարարել է Վալդեմար Անտոնի տրանսֆերի մասին: 27-ամյա պաշտպանը վերջին չորս մրցաշրջանները անցկացրել է «Շտուտգարտում» և կոչված է փոխարինել Մատս Հումելսին պաշտպանության կենտրոնում: Նրա տեղափոխության համար «Մեղուները» վճարել են 22 միլիոն եվրո:
Միաժամանակ դորտմունդցիները պայմանավորվել են «Շտուտգարտի» ևս մեկ ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ: Բունդեսլիգայի նախորդ խաղարկման գլխավոր սենսացիան՝ Սերու Գիասին, շուտով կդառնա «Բորուսիա Դ»-ի ֆուտբոլիստ: Գերմանիայի առաջնության նախորդ մրցաշրջանի երկրորդ լավագույն ռմբարկուն «Մեղուներին» կարժենա 18 միլիոն եվրո՝ հենց այդպիսի գին էր սահմանված գվինեացու պայմանագրում գերմանական առաջնության արծաթե մեդալակիրների հետ: