Հուլիսի 24-ին Չեխիայի Օստրավա քաղաքում տեղի ունեցավ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի մամուլի ասուլիսը՝ «Բանիկի» դեմ խաղի վերաբերյալ՝ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլում։
Դմիտրի Գունկոյի մամուլի ասուլիսը.
— Էստոնական «Կալևի» հետ խաղի ժամանակ դուք ունեիք վիզաների խնդիր «Ուրարտուի» ռուս ֆուտբոլիստների համար։ Այժմ կա՞ այդպիսի խնդիր։
— Ֆուտբոլիստների մի մասը մնաց Երևանում, մի մասը եկավ խաղին։ Այս թեմայով ավելին ասելու բան չկա։
— Ի՞նչ գիտեք մրցակցի մասին։
— Իհարկե, մենք լավ ուսումնասիրել ենք մրցակցին։ Վստահ ենք, որ վաղը «Բանիկը» կխաղա չորս պաշտպանով, թեև նախկինում նրանք խաղում էին հինգ պաշտպանով։ Մենք պատրաստ ենք դրան։
— Ի՞նչ եք սպասում խաղից։
— Կլինի շատ հետաքրքիր ու ծանր խաղ։ Կարծում եմ՝ կլինի շատ ուժային պայքար, ինչը «Բանիկի» առանձնահատկությունն է։ Իհարկե, մենք պատրաստ ենք դրան։ Մեզ համար դա կլինի մեծ փորձ, հատկապես ֆուտբոլիստների համար։ Հուսով ենք, որ հաջողությունը մեր կողմում կլինի։
— Վաղը 12,000 հոգանոց լրիվ ստադիոն կլինի։ Որքա՞ն պատրաստ եք այդպիսի ճնշմանը։
— Այո, մենք լավ գիտենք, թե ինչպիսի երկրպագուներ ունի «Բանիկը», դա Չեխիայի ամենամեծ այցելվող թիմերից մեկն է։ Դա, իհարկե, ազդում է խաղերի վրա։ Կարևոր պահ մեզ համար համբերությունն ու տոկունությունն են ողջ խաղի ընթացքում։
— «Բանիկի» ֆուտբոլիստներից ո՞ւմ կառանձնացնեք որպես ամենավտանգավորները ձեր թիմի համար։
— Կիսապաշտպան Ռիգոն ունի շատ լավ որակներ։ Նաև կառանձնացնեմ թիմի կապիտանին (Էվերտոնին) և ձախ պաշտպանին։ Փոխարինումից էլ լավ խաղացողներ են դուրս գալիս, մենք բոլորին ուսումնասիրել ենք և պատրաստ ենք նրանց դեմ պայքարել։
«Բանիկ» (Չեխիա) և «Ուրարտու» (Հայաստան) հանդիպումը տեղի կունենա Օստրավայում հուլիսի 25-ին, Երևանի ժամանակով 21:00-ին։