Հուլիսի 21-ին Թաիլանդի Սի-Ռաչա քաղաքում կայացավ ըմբշամարտի Ասիայի Մ-20 առաջնության երկրորդ օրը: Այսօր մրցագորգ են դուրս եկել հունահռոմեական ոճի մինչև 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային կարգերի ըմբիշները: Բոլոր գոտեմարտերը, ներառյալ եզրափակիչները, անցկացվել են մեկ օրվա ընթացքում, և այժմ հայտնի են նշված քաշային կարգերում մրցաշարի մեդալակիրների անունները:
Հունահռոմեական ոճի ըմբիշների համար սա վերջին օրն էր: Արդյունքում մրցաշարի թիմային հաշվարկում հաղթող է ճանաչվել Իրանի հավաքականը: Նրանք ամբողջ մրցաշարի ընթացքում նվաճել են 6 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Ղազախստանի և Ղրղզստանի հավաքականները:
Մրցաշարի մեդալակիրներ:
60կգ
1. Կոտո Գոմի (Ճապոնիա)
2. Նուրիստան Սույորկուլով (Ղրղզստան)
3. Այբեկ Այթբեկով (Ղազախստան)
3. Ալիշեր Գանիև (Ուզեբկիստան)
67կգ
1. Յուսուֆ Աշրապով (Ղազախստան)
2. Ահմադրեզա Նեժադ (Իրան)
3. Կանգ Ժեն (Չինաստան)
3. Տակակու Սուզուկի (Չինաստան)
72կգ
1. Ալեքսանդր Նազարով (Ուզբեկստան)
2. Կուտման Տեմիրբեկով (Ղրղզստան)
3. Ահուրա Դաշնամուր (Իրան)
3. Թաիր Ամանգելդի (Ղազախստան)
82կգ
1. Երասիլ Ժենգիս (Ղազախստան)
2. Շիչան Չժեն (Չինաստան)
3. Ուրոզալի Տուրդալիև (Ուզբեկստան)
3. Մոհամմադ Յադոլլա Արժմանդաշտակի (Իրան)
97կգ
1. Համիդռեզա Մորթեզա Քեշթքար (Իրան)
2. Ռահաթ Բերժանով (Ղազախստան)
3. Ժավլոն Տիրկաշև (Ուզբեկստան)
3. Qianyi San (Չինաստան)