Հունիսի 24-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկեց ըմբշամարտի Եվրոպայի Մ-17 առաջնությունը: Մրցաշարի առաջին օրը մեդալների համար մրցապայքարը մեկնարկեցին հունահռոմեական ոճի ըմբիշները 48կգ 55կգ 65կգ 80կգ և 110կգ քաշային կարգերում: Արդեն կայացել են նախնական և կիսաեզրափակիչ գոտեմարտերը, այժմ հայտնի են առաջին օրվա եզրափակիչ զույգերը:
Հայ մարզիկներից եզրափակչում կտեսնենք Սեյրան Կիրակոսյանին (110 կգ), ով կիսաեզրափակչում հաղթեց իր բուլղարացի մրցակցին ՝ երկու թիակի վրա պահելով:
Կիսաեզրափակիչ գոտեմարտերի արդյունքները:
Մինչև 48 կգ:
Կալոյան Իվանով (Բուլղարիա) - Նիկոլայ Կրիստով (Ռուսաստան) ՝ 0:9
Ամրախ Ամրախով (Ադրբեջան) - Սանտոշ Տարմալինգամ (Շվեդիա) ՝ 6:0
Մինչև 55 կգ:
Իլյա Կանդալին (Ռուսաստան) - Դավիթ Գաբեդավա (Վրաստան) ՝ 2:0
Ալյոշա Իլիեւ (Բուլղարիա) - Ալի Նազարով (Ադրբեջան) ՝ 1:1 (+ -)
Մինչև 65 կգ:
Վլադիսլավ Պրոկոտիլո (Ուկրաինա) - Բալազ Ուջխելջի (Սերբիա) ՝ 11:1
Կեւին Կարլ (Գերմանիա) - Ջաբրայիլ Ումխաջիեւ (Ռուսաստան) ՝ 5: 5 (-+)
Մինչև 80 կգ:
Օրհան Հաջիեւ (Ադրբեջան) - Յագիթ Սարի (Թուրքիա) ՝ 5:5 (-+)
Յասին Բեն Լաբեդ (Լեհաստան) - Միխայիլ Շկարին (Ռուսաստան) ՝ 0:7
Մինչև 110 կգ:
Միխայիլ Իսմայիլով (Ադրբեջան) - Իվան Յանկովսկի (Ուկրաինա) ՝ 0:8
Սեյրան Կիրակոսյան (Հայաստան) - Դենիս Լազարով (Բուլղարիա) ՝ 7:8 (+- տուշե)
Եզրափակիչ զույգեր:
Մինչև 48 կգ
Նիկոլայ Կրիստով (Ռուսաստան) - Ամրախ Ամրախով (Ադրբեջան)
Մինչև 55 կգ:
Իլյա Կանդալին ( Ռուսաստան) - Ալյոշա Իլիեւ (Բուլղարիա)
Մինչև 65 կգ:
Վլադիսլավ Պրոկոտիլո (Ուկրաինա) - Ջաբրայիլ Ումխաջիեւ (Ռուսաստան)
Մինչև 80 կգ
Յագիթ Սարի (Թուրքիա) - Միխայիլ Շկարին (Ռուսաստան)
Մինչև 110 կգ:
Իվան Յանկովսկի (Ուկրաինա) - Սեյրան Կիրակոսյան (Հայաստան)