Այսօր ՝ հունիսի 28-ին, Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացավ ըմբշամարտի Եվրոպայի Մ-17 առաջնության 5-րդ օրը: Այսօր առաջին անգամ մրցագորգ են դուրս եկել մինչև 48, 55, 65, 80 և 110 կգ քաշային ազատ ոճային ըմբիշները: Արդեն կայացել են նախնական և կիսաեզրափակիչ գոտեմարտերը, որոնց արդյունքում հայտնի են դարձել նախկինում ասված քաշային կարգերի եզրափակչի մասնակիցները:
Հայ ըմբիշները կիսաեզրափակիչ փուլում ունեին 4 մասնակից, որոնցից միայն 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը կարողացավ դուրս գալ եզրափակիչ ՝ 0:10 հաշվով հաղթելով մրցակցին:
Անդրանիկ Ժախեթյանը (110 կգ) վաղը կպայքարի սփոփիչ գոտեմարտում, իսկ Արմեն Պապիկյանը (48 կգ), Եղիշե Մոսեսյանը (65 կգ) և Սահակ Հովհաննիսյանը (80 կգ) կպայքարեն բրոնզե մեդալների համար:
48կգ
Էրեն Յալչին (Թուրքիա) - Հաջիհուսեյն Ահմադզադա (Ադրբեջան) ՝ 6:0
Ագաշիրին Ագաշերինով (Ռուսաստան) - Արմեն Պապիկյան (Հայաստան) ՝ 14:4
Եզրափակիչ զույգ:
Էրեն Յալչին (Թուրքիա) - Ագաշիրին Ագաշերինով (Ռուսաստան)
55կգ
Արտյոմ Պաուլիուչենկա (Բելառուս) - Բայսանգուր Օսմաեւ (Ռուսաստան) ՝ 0:10
Էսադ Բոզալի (Բուլղարիա) - Գագիկ Ղազարյան (Հայաստան) ՝ 0:10
Եզրափակիչ զույգ:
Բայսանգուր Օսմաեւ (Ռուսաստան) - Գագիկ Ղազարյան (Հայաստան)
65կգ
Իսա Յուսիբով (Ադրբեջան) - Ռաթի Ռևազաշվիլի (Վրաստան) ՝ 10:4
Եղիշե Մոսեսյան (Հայաստան) - Յասին Բերսանուկաեւ (Ռուսաստան) ՝ 7:10
Եզրափակիչ զույգ:
Իսա Յուսիբով (Ադրբեջան) - Յասին Բերսանուկաեւ (Ռուսաստան)
80կգ
Ալդատ Կեսաեւ (Ռուսաստան) - Սահակ Հովհաննիսյան (Հայաստան) ՝ 9:4
Նիկոլոս Մայսուրաձե (Վրաստան) - Բոժիդար Դոբրեւ (Բուլղարիա) ՝ 12:2
Եզրափակիչ զույգ:
Ալդատ Կեսաեւ (Ռուսաստան) - Նիկոլոս Մայսուրաձե (Վրաստան)
110կգ
Ուղուր Իտեգուն (Թուրքիա) - Մուհամմադ Գանտեմիրով (Ադրբեջան) ՝ 7:8
Յարոսլավ Կոխան (Բելառուս) - Մովսար Սայդուլաեւ (Ռուսաստան) ՝ 1:2
Եզրափակիչ զույգ:
Մուհամմադ Գանտեմիրով (Ադրբեջան) - Մովսար Սայդուլաեւ (Ռուսաստան)