Հուլիսի 1-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կմեկնարկի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ավելի վաղ նույն տեղում արդեն անցկացվել էր մինչև 17 տարեկան մարզիկների Եվրոպայի առաջնությունը:
Այսօր հաջողությամբ անցկացվեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի բոլոր 10 քաշային կարգերում մրցաշարի ցանցերի վիճակահանությունները: Վաղը առաջինը մրցագորգ դուրս կգան հենց հունահռոմեական ըմբիշները ։
Հայաստանի հավաքականի կազմը
55կգ - Արմեն Գևորգյան
60կգ - Արմեն Սուքիասյան
63կգ - Յուրա Հովեյան
67կգ - Գասպար Տերտերյան
72կգ - Աշոտ Խաչատրյան
77կգ - Էրիկ Գևորգյան
82կգ - Էրիկ Տեր-Մաթևոսյան
87կգ - Ռուբեն Գևորգյան
97կգ - Արշակ Գեղամյան
130կգ - Արամայիս Հարությունյան
Ստորև ներկայացնում ենք մրցաշարի ծրագիրը, ինչպես նաև մրցաշարի ցանցերը:
Եվրոպայի Մ-17 առաջնության ծրագիր
Հուլիսի 1, երկուշաբթի
8:30-9:00. Հունահռոմեական ոճի ըմբիշների կշռումը մինչև 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային կարգերում:
11:30-16:00. Հունահռոմեական ոճի ըմբիշների նախնական գոտեմարտերը մինչև 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային կարգերում:
18:15-18:45. Բացման արարողություն
19:00. Հունահռոմեական ոճի ըմբիշների կիսաեզրափակիչ գոտեմարտերը մինչև 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային կարգերում:
2 ՀՈՒԼԻՍԻ, երեքշաբթի
8:45-9:15. Հունահռոմեական ոճի ըմբիշների կշռումը մինչև 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային կարգերում:
11:30-16:00. Հունահռոմեական ոճի ըմբիշների սփոփիչ գոտեմարտերը մինչև 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային կարգերում և նախնական գոտեմարտերը մինչև 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային կարգերում:
17:45-19:00. Հունահռոմեական ոճի ըմբիշների կիսաեզրափակիչ գոտեմարտերը ՝ մինչև 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային կարգերում:
19:00. Հունահռոմեական ոճի ըմբիշների եզրափակիչ գոտեմարտերը ՝ մինչև 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային կարգերում:
3 ՀՈՒԼԻՍԻ, չորեքշաբթի
11:30-16:00. Հունահռոմեական ոճի ըմբիշների սփոփիչ գոտեմարտերը մինչև 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային կարգերում
19:00. Հունահռոմեական ոճի ըմբիշների եզրափակիչ գոտեմարտերը ՝ մինչև 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային կարգերում: